Yandex.ru-ն թողարկել է նոր որոնողական հարթակ17 օգոստոսի 2011 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ռուսական որոնողական համակարգ Yandex.ru-ն թողարկել է որոնողական նոր հարթակ՝ Ռեյկյավիկ անվանումով։ Այս նոր պլատֆորմը Yandex-ին հնարավորություն է տալիս կատարել որոնում՝ ըստ օգտագործողի նախընտրած լեզվի։ Այսինքն՝ Ռեյկյավիկը ուշադրություն է դարձնում, թե որքան հաճախ է օգտագործողը այցելում որոնման արդյունքում հայտնված անգլալեզու կայքեր։ Եվ հաշվի առնելով այդ հաճախականությունը՝ հաջորդ որոնումների դեպքում ավելի շատ են ցուցադրվում նմանատիպ կայքեր։ Հղումներ դեպի անգլալեզու կայքեր հայտնվում են նաև անգլերեն լեզվով որոնումներ կատարելու դեպքում։ Միևնույն ժամանակ Ռեյկյավիկը անտեսում է լատինատառ ռուսերենով գրված որոնումները։ Yandex օգտագործողների մեծամասնությունը նախընտրում են որոնման արդյունքներում տեսնել ռուսական կայքերի հղումներ։ Այս մասին ասել է Yandex-ի որոնման որակի նախագծման բաժնի ղեկավար Դենիս Ռասկովալովը։ «Անգլալեզու հղումներ նախընտրողները կազմում են ընդամենը 8%»,- նշել է նա։ Yandex-ի նախկին որոնողական հարթակը կոչվում էր Կրասնոդար, այն գործարկվել էր 2010-ի դեկտեմբերին։ Այս հարթակների անվանումների ընտրությունը կատարվում է «Քաղաքներ» խաղի սկզբունքով։ Ամեն մի նոր հարթակի անվանում սկսվում է նախկին հարթակի անվանման վերջին տառով՝ Օբնինսկ-Կրասնոդար-Ռեյկյավիկ։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |