ՀՀ փոխվարչապետը ՉԺՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատարի հետ քննարկել է Հայաստանում իրականացվելիք ծրագրերը![]() 23 օգոստոսի 2011 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Չինաստանի Շենժեն քաղաքում գտնվող չինական «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd) կորպորացիայի կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպեց առաջին ընկերության փոխնախագահ Գո Տիանմինի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարության մամլո ծառայությունը։ Ընկերությունը համարվում է աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը, այն լայն գործունեություն է ծավալում ԱՊՀ մի շարք երկրներում և արդեն մեկ տարի է, ինչ ներկայացուցչություն ունի նաև Հայաստանում: Գործակցության սկիզբը դրվել է հայկական կողմի հետ անցած տարի ստորագրված համագործակցության մտադրությունների մասին հուշագրով: Գո Տիանմինը ՀՀ փոխվարչապետին ներկայացրեց Հայաստանում իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու անելիքները, անդրադարձավ զարգացման հեռանկարներին: Ընկերությունն աշխատում է «Վիվասել-ՄՏՍ» ընկերության հետ, սակայն մտադիր է ընդլայնել գործունեությունը: Զրուցակիցները քննարկեցին գործակցության ուղղությունները: Մասնավորպես անդրադարձ եղավ Հայաստանում իննովացիոն ծրագրերի ստեղծման և մշակման կենտրոններ հիմնելու, Երևանի քաղաքապետարանի հետ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին և այլ հարցերի: Արմեն Գևորգյանը ողջունեց ընկերության մտադրությունները և պատրաստակամություն հայտնեց աջակցելու նոր նախաձեռնություններին: «Հուավեյ» ընկերությունը մասնագիտացած է հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր և այլն: Այն դինամիկ զարգացող ընկերություն է և մտադիր է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին զբաղեցնել առաջին տեղը:
![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |