Սեզարիա Էվորայի երևանյան համերգը հնարավոր է չկայանա23 սեպտեմբերի 2011 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երևանում կայանալիք հանրաճանաչ երգչուհի Սեզարիա Էվորայի համերգը հնարավոր է տեղի չունենա: Ինչպես գրում է Lenta.ru-ն, հղում կատարելով Agence France-Presse-ին, երգչուհին իր հյուրախաղերի շրջանակներում ժամանել էր Փարիզ, սակայն նրա առողջական վիճակն այնքան է վատացել, որ նա որոշել է չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու հրաժեշտ տալ բեմին: Ինչպես հայտնում են PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրները, հնարավոր է, որ Էվորայի երևանյան համերգը չկայանա և մանրամասները պարզ կդառնան մոտ ժամանակներում: Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին, Կաբո Վերդեի Մինդելոուում: Նա «Գրեմմի» մրցանակի մրցանակակիր է, հեղինակավոր ֆրանսիական Vitoire de la Musique մրցանակակիր: Իր առաջին ալբոմը երգչուհին լույս է ընծայել 1987թ., երբ նա 45 տարեկան էր: Այժմ նա ունի շուրջ 10 ձայնասկավառակ և հայտնի է ողջ աշխարհում: Սեզարիա Էվորնա բեմ է դուրս բալիս ոտաբոբիկ: Նա ռետինե հողաթափեր է կրում միայն այն երկրներում, որտեղ կլիման տաք չէ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |