PanARMENIAN.Net լրատվական գործակալությունն այսօր հաղորդել էր, որ չճշտված տվյալների համաձայն, առավոտյան Ոստիկանության կողմից Երևանի Մյասնիկյան պողոտայում վնասազերծված ավազակախմբի հետ կապ ունի նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի որդին: Տեղեկատվությունը ճշտելիս պարզվել է, որ Միրզոյանի որդին որևէ առնչություն երբևէ չի ունեցել վնասազերցված բանդայի հետ:
Այսօր Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել է 5 հոգուց բաղկացած ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող բանդա։ PanARMENIAN.Net ին հայտնել էին, որ բանդայի 4 անդամները ձերբակալվել են, իսկ մեկը դիմել է փախուստի, սակայն ընկել է ժայռից ու մահացել։ Բոլոր տղաները մեծահարուստների ու պաշտոտնյաների որդիներ են։
PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը ներողություն է խնդրում Անդրանիկ Միրզոյանից և իր հարազատներից չճշտված և փաստացի թյուր տեղեկատվություն տարածելու համար: