Հիմնադրվել է «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը

Հիմնադրվել է «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը հիմնել են «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը, որը կմեկնարկի նոյեմբերի 15-ին և կավարտվի դեկտեմբերի 25-ին:

Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ: Յուրաքանչյուր ֆիլմ վերը նշված ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվելու է 5 օր անընդմեջ, և այդ ընթացքում տեղի է ունենալու ինտերնետ քվեարկություն հեռուստատեսության կայքում:

Սահմանված է 2 մրցանակ. «WebԾիրան» գլխավոր մրցանակը` 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները:

Մրցույթին կարող են ներկայացվել մինչև 20 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն:

«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով:

Արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին, մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---