Ջովաննի Տրապատոնի. Մենք ամեն գնով պետք է հաղթենք հայերին, սակայն ոչ ոքին էլ չի խանգարի![]() 8 հոկտեմբերի 2011 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովաննի Տրապատոնին նշել է, որ իրենք հրանալի սկսեցին խաղն Անդորրայի հետ և խաղում էին հաղթելու ցանկությամբ: «Ըստ էության, ամեն ինչ որոշվեց առաջին 20 րոպեներն: Արդյունքից երևում է, որ մենք ամեն գնով պետք է հաղթենք հայերին: Ոչ ոքին էլ ընդունելի է, սակայն, այն տրամդրվածությամբ, որ թիմը ցուցադրեց այսօր, չեմ կասկածում, որ մենք կհաղթենք նաև մեր վերջին մրցակիցներին և կզբաղեցնենք երկրորդ տեղը խմբում»,-Տրապատոնիի խոսքերն է մեջբերում իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խոստովանել է, որ իր թիմը արժանի հաղթանակ տարավ սլովակների հետ խաղում: «Մեկնարկային 30 րոպեների ընթացքում շատ լավ գործեցինք, ունեցանք մի քանի հիանալի պահեր և հնարավորություն չտվեցիքն հակառակորդին հավաքվել: Առաջին խաղակեսի վերջին 15 րոպեներին սլովակները մտան խաղի մեջ: Վիճակը ծանրացավ»,-Ադվոկատի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պշատոնական կայքը: Հոլանդացի մասնագետը խոստովանել է, որ կարևորն այն է, որ արդյունքում նրանք հասան անհրաժեշտ արդյունքի և նա ուրախ է, որ իր սաները լավ աշխատեցին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |