Բռնցքամարտի ԱԱ 142 մասնակից երկրներից ուղեգրեր նվաճեցին 31 երկրներ, այդ թվում և Հայաստանի հավաքականը10 հոկտեմբերի 2011 - 18:41 AMT PanARMENIAN.Net - «Ես Բաքվում բռնցքամարտի Աշխարհի առաջնության արդյունքները կամփոփեմ միայն այն ժամանակ, երբ պարզ լինի` արդյոք ես կմնամ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, թե ոչ,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: - Ինձ լուրեր են հասել այն մասին, որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեն բավարարված չէ առաջնության արդյունքներով և որոշել է փոխել գլխավոր մարզչին»: Հայաստանի հավաքականի 6 բռնցքամարտիկներից աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն Անդրանիկ Հակոբյանը (75կգ): «142 մասնակից երկրներից ուղեգրեր են նվաճել 31 երկրներ, այդ թվում և Հայաստանի հավաքականը»,- հավելել է մարզիչը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |