10 հոկտեմբերի 2011 - 18:41 AMT
Բռնցքամարտի ԱԱ 142 մասնակից երկրներից ուղեգրեր նվաճեցին 31 երկրներ, այդ թվում և Հայաստանի հավաքականը

«Ես Բաքվում բռնցքամարտի Աշխարհի առաջնության արդյունքները կամփոփեմ միայն այն ժամանակ, երբ պարզ լինի` արդյոք ես կմնամ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, թե ոչ,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: - Ինձ լուրեր են հասել այն մասին, որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեն բավարարված չէ առաջնության արդյունքներով և որոշել է փոխել գլխավոր մարզչին»:

Հայաստանի հավաքականի 6 բռնցքամարտիկներից աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն Անդրանիկ Հակոբյանը (75կգ): «142 մասնակից երկրներից ուղեգրեր են նվաճել 31 երկրներ, այդ թվում և Հայաստանի հավաքականը»,- հավելել է մարզիչը: