ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացրել է Ադրբեջանին, որ նա մոռանա հակամարտության ուժային լուծման մասին13 հոկտեմբերի 2011 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) նախազգուշացրել են Ադրբեջանին, որ նա հրաժեշտ տա ղարաբաղյան հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու մասին պատրանքներին: Ինչպես հաղորդել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը, այդ մասին ասվել է «ԵԱՀԿ դերը հակամարտությունների լուծման մեջ. Լեռնային Ղարաբաղ» հատուկ շնորհանդեսի ժամանակ: Համանախագահները, մասնավորապես Ֆասիեն, զգուշացրել եմ Ադրբեջանին, որ նա հույս չունենա, թե ժամանակի հետ կարող է տնտեսական և ժողովրդագրական առավելություն ստանալ Հայաստանի հանդեպ և դա օգտագործել հակամարտության մեջ: Նաև շոշափվել է շփման գծում դիպուկահարների խնդիրը և նշվել է, որ կողմերից մեկը դեմ է դիպուկահարների հեռացմանը: Դավթյանի խոսքով, բոլոր մասնակիցները հասկացել են, որ խոսքը գնացել է հենց Ադրբեջանի մասին: Դավթյանը հաղորդել է, որ համանախագահները նախազգուշացրել են նաև Հայաստանին, որ նա չկարծի թե ստատուս քվոն պահպանելու օգնությամբ ժամանակի հետ կարող է հասնել ԼՂՀ ճանաչմանը: Իր հերթին հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը նշել է, որ շնորհանդեսի ժամանակ ելույթների մեծ մասը, հատկապես համանախագահներինը, շատ հավասարակշռված էին և կառուցողական ու նման էին Հայաստանի դիրքորոշմանը, և դրանցում ընդգծվել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |