«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» հայց է ներկայացրել ընդդեմ ՀՖՖ-ի![]() 14 հոկտեմբերի 2011 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը երկու հայց է ներկայացրել ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, Վանաձորի համայնքի ավագանու և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի: Հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը: Համաձայն նշված որոշումների, ՀՖՖ-ն պարտավորորություն էր ստանձնել Վանաձոր քաղաքում կառուցելու ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր, ինչպես նաև երեք տարվա ընթացքում ամբողջությամբ վերակառուցելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու Վանաձորի մարզադաշտը, որն այս պահին գտնվում է անմխիթար վիճակում: «Անընդունելի համարելով ՀՖՖ դեմ ներկայացված հայցն, պաշտոնապես հայտարարում եմ, որ Լոռու մարզում ՀՖՖ կողմից ծրագրված մեծածավալ աշխատանքների հնարավոր ձախողման ողջ պատասխանատվությունը այսուհետ ընկնում է նման դատական գործընթաց ձեռնարկած սուբյեկտների վրա»,- ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |