Ալավերդու հանդբոլի պատանեկան թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն

Ալավերդու հանդբոլի պատանեկան թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն

PanARMENIAN.Net - Երևանում ավարտվել է Հայաստանի մինչև 14 տարեկան պատանիների հանդբոլի առաջնությունը: Առաջին անգամ Հայաստանի չեմպիոն է դարձել Ալավերդի քաղաքի թիմը: Առաջնությունն անցել է շրջանաձև մրցակարգով:

Վճռորոշ խաղում Ալավերդու հանդբոլիստները 29:16 հաշվով հաղթանակ են տարել Երևանի հանդբոլի մասնագիտացած մարզադպրոցի թիմի հանդեպ: Երկրորդ տեղն է գրավել Աջափնյակի թիմը, որը 27:22 հաշվով հաղթել է ԼՂՀ թիմին: Ալավերդու և Աջափնյակի թիմերը հավասար քանակի միավորներ են վաստակել, սակայն գոլերի տարբերության շնորհիվ առաջին տեղը գրավեցին Աշոտ Հակոբյանի սաները: 3-րդ տեղում են Վանաձորի հանդբոլիստները:

Հրաչ Մարգարյանը (Ալավերդի) ճանաչվել է առաջնության լավագույն հանդբոլիստը: Իրենց լավագույնս դրսևորած մարզիկները իրավունք են ստացել հանդես գալու Հայաստանի պատանեկան հավաքականում, որը կպատրաստվի միջազգային մրցաշարերի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---