Ավտոպատահարից մեքենան բռնկվել է, վարորդը տեղում մահացել է![]() 25 հոկտեմբերի 2011 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին`ժամը 20.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ծաղկահովիտ-Նորաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, այրվում են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ բախվել են «Մերսեդես E-220» մակնիշի 22 ՕՕ 735 պետհամարանիշի և «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես E-220»-ը բռնկվել է: «Մերսեդես E-220» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1986 թվականին ծնված Արամ Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր,1967թվականին ծնված Մերուժան Հովհաննիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ծաղկահովիտ գյուղի, այնուհետև՝ Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.14-ին, մարվել`21.19-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |