
Հոկտեմբերի 24-ին`ժամը 20.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ծաղկահովիտ-Նորաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, այրվում են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ բախվել են «Մերսեդես E-220» մակնիշի 22 ՕՕ 735 պետհամարանիշի և «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես E-220»-ը բռնկվել է: «Մերսեդես E-220» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1986 թվականին ծնված Արամ Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր,1967թվականին ծնված Մերուժան Հովհաննիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ծաղկահովիտ գյուղի, այնուհետև՝ Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.14-ին, մարվել`21.19-ին:
Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: