ՎՏԲ բանկը նոր ակցիա է առաջարկում իր հաճախորդներին դոլլարով ավանդների համար

ՎՏԲ բանկը նոր ակցիա է առաջարկում իր հաճախորդներին դոլլարով ավանդների համար

PanARMENIAN.Net - ՎԲՏ-Հայաստան Բանկը հայտարարում է նոր ակցիա «Հեռանկար+» ԱՄՆ դոլլարով ավանդատեսակի համար: Ակցիան գործում է 2011թ. հոկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 30-ը: Ակցիայի շրջանակներում ԱՄՆ դոլլարով ավանդն ընդունվելու է բարձրացված տարեկան տոկոսադրույքով` մինչև 7.5% տարեկան տոկոսադրույքով, իսկ տոկոսները կվճարվեն ավանդի ձևակերպման իսկ պահին: Ակցիայի շրջանակներում Բանկը հաճախորդներին նաև առաջարկում է Visa պլաստիկ քարտ ավանդի գումարի 90% չափի վարկային սահմանաչափով: «Հեռանկար+» ավանդն ավանդատուներին հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ստանալ նշանակալի տոկոսային եկամուտ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---