
ՎԲՏ-Հայաստան Բանկը հայտարարում է նոր ակցիա «Հեռանկար+» ԱՄՆ դոլլարով ավանդատեսակի համար: Ակցիան գործում է 2011թ. հոկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 30-ը: Ակցիայի շրջանակներում ԱՄՆ դոլլարով ավանդն ընդունվելու է բարձրացված տարեկան տոկոսադրույքով` մինչև 7.5% տարեկան տոկոսադրույքով, իսկ տոկոսները կվճարվեն ավանդի ձևակերպման իսկ պահին: Ակցիայի շրջանակներում Բանկը հաճախորդներին նաև առաջարկում է Visa պլաստիկ քարտ ավանդի գումարի 90% չափի վարկային սահմանաչափով: «Հեռանկար+» ավանդն ավանդատուներին հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ստանալ նշանակալի տոկոսային եկամուտ: