Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ Իրաքի հետ սահմանում![]() PanARMENIAN.Net - Մեկ ժամ առաջ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ 5.4 մագնիտուդով, հայտնում է այդ երկրի սեյսմիկ ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Իրաքի հետ սահմանում: Ըստ Եվրոպայի և Միջերկրական տարածաշրջանի սեյսմոլոգիական կենտրոնի, առաջին ցնցմանը հաջորդեց ևս մեկը՝ 3,8 մագնիտուդով: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: 7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել, սակայն տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան: Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |