
Մեկ ժամ առաջ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ 5.4 մագնիտուդով, հայտնում է այդ երկրի սեյսմիկ ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Իրաքի հետ սահմանում: Ըստ Եվրոպայի և Միջերկրական տարածաշրջանի սեյսմոլոգիական կենտրոնի, առաջին ցնցմանը հաջորդեց ևս մեկը՝ 3,8 մագնիտուդով: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 500-ից 1000 մարդ է զոհվել, սակայն տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան:
Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում: