Նախագահը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրել է նոր ոստիկանապետին![]() 1 նոյեմբերի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Ալիկ Սարգսյանը կատարել է իր առջև դրված խնդիրները, որի համար նախագահը նրան շնորհակալություն է հայտնել և ներկաներին տեղեկացրել, որ Ալիկ Սարգսյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Նոր ոստիկանապետի նշանակման կապակցությամբ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համոզմամբ, այսօր ՀՀ ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի: Նախագահը վստահություն է հայտնել, որ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվելու են, և մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու: Ալիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում ոստիկանության համակարգի և իր նկատմամբ ցուցաբերված վստահության և աջակցության համար: Նա շնորհավորել է նորանշանակ ոստիկանապետին, ցանկացել բեղմնավոր աշխատանք: Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ համակարգում մեկնարկած բարեփոխումները կարճ ժամանակահատվածում կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին, առաջ քաշված խնդիրները պատշաճ կերպով կլուծվեն, որի արդյունքը կլինի հասարակության մեջ օրենքի գերակայության ամրապնդումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |