ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել իրավապաշտպանի ձերբակալությունը Թուրքիայում![]() 4 նոյեմբերի 2011 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Չնայած մարդու իրավունքների պաշտպանությանը և Թուրքիայի իրավախախտումների դատապարտմանը, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուի ձերբակալությունը: Պատասխանելով լրագրողի հարցին ԱՄՆ դիրքորոշման մասին՝ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այդ միջադեպը: «Մենք չենք մեկնաբանի առանձին դեպքերը մինչ դատավարությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն Թուրքիայում մարդու իրավունքների և խոսքի ազատության մոլի պաշտպան է: Իրավապաշտպան, հասարակական գործիչ և «Բելգե» հրատարկչության խմբագիր Ռագիփ Զարաքոլուն ձերբակալվել է թուրք իրավապաշտպան մարմինների կողմից հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Նրան մեղադրում են քրդական հակակառավարական կազմակերպություններին աջակցելու մեջ: Զարաքոլուն հայտնի է Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանությունների վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների իրավական պաշտպանությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |