Հայաստանը 56-րդն է աշխարհում կրթության մակարդակով, ըստ UNDP-ի մարդկային զարգացման ինդեքսի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունը Բոլոնիայի գործընթացի կարեւոր սկզբունքներ» սեմինար-քննարկման ժամանակ: Ըստ նախարարի, եթե ՄԱԿ-ի մարդկային զարգացման ինդեքսի մասին զեկույցում Հայաստանը 86-րդն է, ապա միայն կրթության մակարդակով՝ 56-րդ: «Մենք մի փոքր զիջում ենք Վրաստանին, սակայն, առաջ ենք տարածաշարջանի մյուս բոլոր երկրներից»,-նշել է նախարարը:
Աշոտյանը հավելել է, որ Հայաստանում կրթության ոլորտի բարելավում են գրանցել նաև միջազգային կառույցները: «Մենք ճիշտ ուղու վրա ենք և արձանագրված գործընթացը վկայում է այդ մասին»,-ասել է նա: