Ամերիկյան դատարանը որոշել է, որ Իրանն օգնել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպմանը![]() PanARMENIAN.Net - Մանհեթենի դաշնային դատարանը վճռել է, որ Իրանի իշխանություններն օգնել են ահաբեկիչներին նախապատրաստել 2011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Այդ մասին հայտնում է The New York Times-ը: Դատարանը նման որոշում է կայացրել պատասխանող կողմի չներկայանալու պատճառով: Հայցվորները պնդում են, որ Իրանի գերագույն ղեկավարությունը ԱՄՆ դեմ պայքարում գործել է «Ալ-Քաեդայի» հետ համատեղ: Ըստ դատարանի տվյալների, կապը Իրանի իշխանությունների ու «Ալ Քաեդայի» միջև իրականացրել է «Հեզբոլլահի» մարտական գործողությունների համակարգող Իմադ Մուղնիեն: Նա սպանվել է 2008թ.: Հավանաբար, խոսքը գնում է 2011թ. մայիսին ներկայացված հայցի մասին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքների անունից: Ավելի վաղ Իրանի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ չի հավատում, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը «Ալ-Քաեդան» է կազմակերպել: Հայցում մեղավորների թվում նշվել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի անունը, գրում է Լենտա.ռու-ն: Իրանի հետ «Ալ Քաեդայի» կապերի մասին ենթադրություններ նախկինում ևս արվել են, սակայն, դրանք կասկած են առաջացնում: «Ալ Քաեդան» ծայրահեղական սունիների կազմակերպություն է, որոնք Իրանի շիաներին իսկական մահմեդականներ չեն համարում: «Ալ Քաեդայի» ահաբեկիչները բազմիցս են ահաբեկչություններ կազմակերպել Իրաքի շիաների դեմ: Սունի ահաբեկիչներ գործում են նաև Իրանի տարածքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |