Ամերիաբանկը թողարկել է ամանորյա նոր VISA GIFT քարտ![]() 16 դեկտեմբերի 2011 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր VISA GIFT քարտը։ Ամանորի շեմին այն կարող է նվեր դառնալ ամենատարբեր նախասիրությունների տեր անձանց համար: Նվեր քարտն ունի նրբաճաշակ ու յուրօրինակ դիզայն և օրիգինալ փաթեթավորում, ինչն առավել գրավիչ ու հետաքրքիր է դարձնում այն: Քարտը տրամադրվում է մի քանի րոպեի ընթացքում: Քարտի նվազագույն սահմանաչափը կազմում է 30 000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար: VISA GIFT քարտատերը կարող է օգտվել միջազգային VISA ELECTRON քարտի բոլոր առավելություններից, գնումներ իրականացնել աշխարհի ցանկացած կետում, ուր սպասարկվում են VISA ELECTRON քարտեր, ինչպես նաև կատարել on-line վճարումներ: Ամերիաբանկի GIFT քարտը կապահովի նաև նոր հնարավորություններ քարտատիրոջ համար: VISA GIFT քարտատերը հնարավորություն կստանա օգտվել մինչև 50% զեղչից Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ավելի քան 250 լավագույն կետերում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |