
Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր VISA GIFT քարտը։ Ամանորի շեմին այն կարող է նվեր դառնալ ամենատարբեր նախասիրությունների տեր անձանց համար:
Նվեր քարտն ունի նրբաճաշակ ու յուրօրինակ դիզայն և օրիգինալ փաթեթավորում, ինչն առավել գրավիչ ու հետաքրքիր է դարձնում այն: Քարտը տրամադրվում է մի քանի րոպեի ընթացքում: Քարտի նվազագույն սահմանաչափը կազմում է 30 000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար:
VISA GIFT քարտատերը կարող է օգտվել միջազգային VISA ELECTRON քարտի բոլոր առավելություններից, գնումներ իրականացնել աշխարհի ցանկացած կետում, ուր սպասարկվում են VISA ELECTRON քարտեր, ինչպես նաև կատարել on-line վճարումներ:
Ամերիաբանկի GIFT քարտը կապահովի նաև նոր հնարավորություններ քարտատիրոջ համար: VISA GIFT քարտատերը հնարավորություն կստանա օգտվել մինչև 50% զեղչից Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ավելի քան 250 լավագույն կետերում: