Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը Ֆրանսիայի ԱԺ-ում Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը «չմտածված» քայլ է համարում23 դեկտեմբերի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքտայ Ասադովը Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը չմտածված և թույլ քաղաքականության արդյունք է համարել: «Այդ քայլը Թուրքիայի դեմ չէ ուղղված, այն առաջին հերթին ուղղված է Ֆրանսիայի դեմ: «Կցանկանայի հավատալ, որ Ֆրանսիայի նախագահը չի հաստատի Ազգային ժողովի որոշումը»,-ասել է Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Օքտայ Ասադովը: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Փարիզում Թուրքիայի դեսպանն այսօր ընտանիքի հետ վերադարձել է Թուրքիա: Նա ետ է կանչվել անորոշ ժամանակով: Մինչ այդ Թուրքիան մտադրություն էր հայտնել Ֆրանսիայի հետ կապերը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ քաղաքական, ռազմական ու տնտեսական ոլորտներում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |