28 դեկտեմբերի 2011 - 17:06 AMT
ՀՀ նախագահը հրաժեշտ է տվել Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` դեսպանի պաշտոնում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքի համար: Սերժ Սարգսյանը նաև հաջողություն է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում` վստահություն հայտնելով, որ նա այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը: