ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահեցնում է, որ Իրանի դեմ ռազմական գործողություն չեն ծրագրում![]() 19 հունվարի 2012 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը վստահեցնում է, որ Դաշինքը Իրանի դեմ ռազմական գործողություն չի ծրագրում: Միևնույն ժամանակ Անդերս ֆոգ Ռասմուսենը մտահոգությունէ հայտնել Իրանի կողմից Օրմուզի նեղուցի հնարավոր շրջափակման վերաբերյալ: «Չափազանց կարևոր է, որ էներգակիների առաքումն Օրմուզի նեղուցով շարունակվի: Իրանի իշխանությունները պարտավոր են գործել որպես միջազգային հանրության անդամներ»,-ասել է նա: Իրանը սպառնում է փակել Օրմուզի նեղուցը, եթե ԵՄ-ն նավթային էմբարգո սահմանի: Ըստ եվրոպական լրատվամիջոցների, պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն մի քանի ամսից, սակայն ոչ ուշ հուլիսի 1-ից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |