19 հունվարի 2012 - 17:38 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահեցնում է, որ Իրանի դեմ ռազմական գործողություն չեն ծրագրում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը վստահեցնում է, որ Դաշինքը Իրանի դեմ ռազմական գործողություն չի ծրագրում: Միևնույն ժամանակ Անդերս ֆոգ Ռասմուսենը մտահոգությունէ հայտնել Իրանի կողմից Օրմուզի նեղուցի հնարավոր շրջափակման վերաբերյալ:

«Չափազանց կարևոր է, որ էներգակիների առաքումն Օրմուզի նեղուցով շարունակվի: Իրանի իշխանությունները պարտավոր են գործել որպես միջազգային հանրության անդամներ»,-ասել է նա:

Իրանը սպառնում է փակել Օրմուզի նեղուցը, եթե ԵՄ-ն նավթային էմբարգո սահմանի: Ըստ եվրոպական լրատվամիջոցների, պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն մի քանի ամսից, սակայն ոչ ուշ հուլիսի 1-ից: