Եվրոպայում ռեկորդային ցրտի զոհերի թիվը հասել է 163

PanARMENIAN.Net - Եվրոպայում ռեկորդային ցրտի զոհերի թիվը հասել է 163, հայտնում է Agence France-Presse-ը: Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում ամբողջ գյուղեր են հոսանքազրկվել, առատ ձյան պատճառով խաթարվել է երկաթուղային և օդային հաղորդակցությունը: Ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվում Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ուկրաինայում, Բոսնիայում ու Հերցոգովինայում:

Միայն Ուկրաինայում սառնամանիքից արդեն 63 մարդ է մահացել, իսկ Լեհաստանում՝ 9, ևս 2 մարդ մահացել է Գերմանիայում: Մահացածների մեծ մասը անտուն մարդիկ են:

Ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը կարող է մի փոքր բարձրանալ առաջիկա հանգստյան օրերին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---