Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին>, որը սկսել է հանդես գալ Մոսկվայի «Դինամոյում», խոստովանել է, որ «Դինամոյում» ամեն օրը տոն է իր համար և այդ ակումբում հայտվելը երջանկություն է:
«Գիտեի, որ թիմն առաջընթաց է ապրում, բայց ամեն դեպքում, երբ նայում ես ներսից, ապա ամեն ինչ այլ կերպ է երևում: Կարող եմ ասել, որ եթե համեմատել ակումբը նրա հետ, ինչը ես լքել էի 6 տարի առաջ, ապա դա երկինք և երկիր է: «Դինամոն» առաջ է շարժվում մեծ քայլերով»,- Բերեզովսկու խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
37-ամյա Բերեզվսկին նշել է, որ առանձին վարժություններից տեսնում է, որ երիտասարդ դարպասապահների մոտ բարձր է կտրուկությունը և ցատկելու կարողությունը, իսկ նրա հասակակիցներն ունեն մեծ փորձ. «Մարզումներում դա քիչ է դրսևորվում, բայց խաղերում, կարծում եմ, որ առավելությունը պետք է արտահայտվի խաղը գուշակելու, դիրքերի ընտրության, ընդհանուր տրամադրվածության մեջ»:
Բայց նրա խոսքով, նա մարզումներից հսկայական հաճույք է ստանում: «Երեխայի նման ուրախանում եմ այն ամենով, ինչ տեղի է ունենում: Հիշում եմ, նման զգացմունքներ ունեի, երբ կարիերաս նոր էի սկսում: Վերջին տարիներին ես վարժվել եմ, որ տղաներն ինձանից երկու անգամ երիտասարդ են»,- ասել է դարպասապահը: