ԱԺ-ն ընդունել է արտակարգ դրության դեպքում բանակի կիրառման մասին նոր օրենքը 1 մարտի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը»: Երկար քաշքշուկից հետո, քվեարկության արդյունքում օրենքն ընդունվեց 67 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ, իսկ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են և չեն մասնակցել քվեարկությանը: Քվեարկությունից անմիջապես հետո բոլոր պատգամավորները իշխող կոալիցիայից լքել են դահլիճը՝ առաջացնելով «Ժառանգության» խմբակցության պատգամավորների դժգոհությունը: Նրանք համարում են, որ դա հատուկ է արվել, որպեսզի հնարավոր չլինի համեմատել տաբլոյի ու դահլիճի արդյունքները: Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին խոսել ոչ թե ենթադրություններով, այլ կոնկրետ անուններ նշելով: Դրանից հետո պատգամավորներն անցել են օրակարգի մյուս հարցերին: Քվեարկությունից առաջ մթնոլորտը բավականին լարված էր: «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը որոշել էր կանգնած հետևել մյուս պատգամավորների քվեարկությանը, որպեսզի մեկը մյուսի փոխարեն չքվեարկի: ԱԺ խոսնակը խնդրեց նրան զբաղեցնել իր տեղը , ի պատասխան ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պատգամավորն իրավունք ունի գտնվել դահլիճի ցանկացած տեղում: Նիկոյանն իր հերթին հավաստիացրեց, որ քվեարկության վահանակը երկար ժամանակ կգտնվի պատգամավորների տեսադաշտում և նրանք կարող են համեմատել արդյունքները: Հովհաննիսյանն ասել է, դահլիճի պատկերն ավելի հետաքրքիր է, քան տաբլոն: Հանրապետական Մանվել Բավեյանը տեղից նշել է, որ որոշ պատգամավորներ իրենց համարում են բանտապահներ և դա նրան դուր չի գալիս: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 9-ին, սակայն հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով ուղարկվել էր լրամշակման, որից հետո այն դրվեց ԱԺ քննարկմանն արագացված կարգով: Ընդդիմությունն այս օրինագիծը հակասահմանադրական է համարում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |