ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կարող է սեպտեմբերին անդամակցել ԵԺԿ երիտասարդական կազմակերպությանը![]() 1 մարտի 2012 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-28 Հունգարիայի Բուդաբեշտ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական Ժողովրդական Կուսակցության երիտասարդական կազմակերպության հերթական խորհրդի նիստը “Europe under Reconstruction” թեմայով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ևս ստացել էր հրավեր մասնակցելու այդ հանդիպմանը: Ծրագրում նախատեսված էր նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 2 ելույթ` ինչպես միայն նախագահության անդամների, այնպես էլ բոլոր մասնակիցների համար: Նախագահության ժամանակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ելույթից հետո հնչեցին նախագահության անդամների հարցերը, որոնց միջոցով նրանք ստեղծեցին կազմակերպության մասին հստակ պատկերացում: Հիմնական նիստի ժամանակ նորից ներկայացվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ինչի արդյունքում քննարկվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մասնակցության հարցը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության երիտասարդական կազմակերպության հետագա հավաքներին: 101 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ արդյունքով ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրոպական Ժողովրդական Կուսակցության երիտասարդական կազմակերպության հետագա հավաքներին, իսկ սեպտեմբերյան հավաքին օրակարգում կլինի նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը անդամության հարցը: Անհրաժեշտ է նաև նշել, որ Վրաստանը իրավունք չստացավ մասնակցելու հետագա միջոցառումներին, իսկ Ուկրաինան հնարավորություն ստացավ միայն շարունակել մասնակցելու միջոցառումներին, առանց անդամության հայտը քննարկելու պայմանի: Ի դեպ այդ հավաքին Հայաստանից մասնակցության հրավեր էր ստացել միայն ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |