1 մարտի 2012 - 20:51 AMT
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կարող է սեպտեմբերին անդամակցել ԵԺԿ երիտասարդական կազմակերպությանը

Փետրվարի 23-28 Հունգարիայի Բուդաբեշտ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական Ժողովրդական Կուսակցության երիտասարդական կազմակերպության հերթական խորհրդի նիստը “Europe under Reconstruction” թեմայով:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ևս ստացել էր հրավեր մասնակցելու այդ հանդիպմանը: Ծրագրում նախատեսված էր նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 2 ելույթ` ինչպես միայն նախագահության անդամների, այնպես էլ բոլոր մասնակիցների համար:

Նախագահության ժամանակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ելույթից հետո հնչեցին նախագահության անդամների հարցերը, որոնց միջոցով նրանք ստեղծեցին կազմակերպության մասին հստակ պատկերացում:

Հիմնական նիստի ժամանակ նորից ներկայացվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ինչի արդյունքում քննարկվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մասնակցության հարցը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության երիտասարդական կազմակերպության հետագա հավաքներին:

101 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ արդյունքով ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրոպական Ժողովրդական Կուսակցության երիտասարդական կազմակերպության հետագա հավաքներին, իսկ սեպտեմբերյան հավաքին օրակարգում կլինի նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը անդամության հարցը:

Անհրաժեշտ է նաև նշել, որ Վրաստանը իրավունք չստացավ մասնակցելու հետագա միջոցառումներին, իսկ Ուկրաինան հնարավորություն ստացավ միայն շարունակել մասնակցելու միջոցառումներին, առանց անդամության հայտը քննարկելու պայմանի:

Ի դեպ այդ հավաքին Հայաստանից մասնակցության հրավեր էր ստացել միայն ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: