23 մարտի 2012 - 12:54 AMT
Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայցնի Սլավիկ Հայրապետյանը

Այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաք են ժամանում ուժեղագույն գեղասահորդները: Նրանք կմասնակցեն մարտի 26-ին մեկնարկող գեղասահքի աշխարհի առաջնությանը:

Ուժեղագույնների պայքարին մասնակցելու է նաև երևանցի Սլավիկ Հայրապետյանը: Մարտի 16 - ին լրացավ նրա 16-ամյակը: Երեք օր անց Ռիգայի միջազգային փորձամրցումներում Սլավիկը հաղթեց բոլոր մրցակիցներին և գրավեց առաջին տեղը:

Աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք է նվաճել նաև Սլավիկի ավագ եղբայրը ` Սարգիսը: Բայց քանի որ Հայաստանը մեկ մարզիկ պետք է ներկայացնի այդ մրցաշարում, ուստի գեղասահքի հանրապետական ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշեց կրտսերին գործուղել Ֆրանսիայի ստուգատես: Հավելենք նաև, որ հայ գեղասահորդը ելույթ կունենա բավականին բարդ ծրագրով ` Արա Գևորգյանի երաժշտության ուղեկցությամբ, հաղորդում է Հայաստանի ազգայն օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: