28 մարտի 2012 - 19:19 AMT
«Ժառանգության» նախընտրական շտաբը գլխավորել է Խաչատուր Քոքոբելյանը

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ և համամասնական ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց մայիսի 6-ին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբի ձևավորման մասին: Շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը, տեղակալներ` Գևորգ Կալենչյանը և Հովհաննես Ղազարյանը:

Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինյանը,Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը, նախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարյանը, մամուլի խոսնակը` Հովսեփ Խուրշուդյանը: ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Արմեն Թորոսյանը, կամավորականների աշխատանքի համակարգողները` Անուշ Սեդրակյանն ու Սուսաննա Բարխուդարյանը:

Շտաբը տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի հատման վայրում` Մոսկովյան 31, տարածք 172 հասցեում, հաղորդում է «Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայությունը: