30 մարտի 2012 - 17:09 AMT
Nike ընկերությունը դարձել է 2016-ի Օլիմպիական խաղերի գործընկերը

Ամերիկյան Nike ընկերությունը հաղթել է 2016-ի Օլիմպիական խաղերի գործընկերը դառնալու մրցույթում: Խաղերը տեղի են ունենալու բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում:

Սպորտային հանդերձանքի ամերիկյան արտադրողին մրցույթում հաղթանակ շնորհելու մասին որոշումն ընդունվել է այս տարվա հունվարին: Այս տեղեկատվությունը տարածել են իրազեկ աղբյուրները, բայց Բրազիլիայի ԱՕԿ-ը պաշտոնապես չի հաստատել այն:

Այդ նույն աղբյուրների համաձայն, համաձայնագրի շրջանակներում բրազիլացի օլիմպիականները 2012-ի խաղերի ժամանակ կրելու են Nike հանդերձանք: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմելու է 125-175 մլն դոլար, հաղորդում է championat.com-ը: Այլ կարգերում 2016-ի խաղերի գործընկերներն են՝ Bradesco, Bradesco Seguros, Claro, Embratel և Nissan: