31 մարտի 2012 - 10:45 AMT
Նյու Յորքում առաջին լսումներն են անցել Յուլիա Տիմոշենկոյի հայցով

Մարտի 30-ին Նյու Յորքի դաշնային դատարանում առաջին լսումներն են անցել «ՌոսՈւկրԷներգո» ընկերության դեմ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հայցով: Տիմոշենկոն ընկերության սեփականետր Դմիտրի Ֆիրտաշին, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների, մեղադրում է կոռուպցիայի, խարդախության ու մարդու իրավունքների խախտման մեջ:

Հայցը ներկայացվել է Տիմոշենկոյի, ինչպես նաև մի խումբ ընդդիմադիրների կողմից, որոնք կամ քննության տակ են կամ կալանավայրում, ինչպես նաև ուկրաինական ժողովրդի անունից, նշել է հայցվորների փաստաբանը:

Հայցում ասվում է, որ քաղաքական հետապնդումներն Ուկրաինայում բարդ սխեմայի մաս են կազմում, որը մշակվել է արտերկրում փողերի լվացման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: