31 մարտի 2012 - 11:58 AMT
Գիտնականները պարզել են, որ Վան Գոգի «Արևածաղիկները» գենային մուտացիայի նշաններ ունեն

Վան Գոգի կտավի վրա պատկերված արևածաղիկները գենային մուտացիայի ախտանիշեր ունեն, ասվում է Ջորջիայի համալսարանի գիտնականի PLoS Genetics ամսագրում տպագրված հոդվածում:

Վան Գոգի կտավում պատկերված ծաղիկների մեծ մասն ունի փոքր «պտղաբեր» ներքին սկավառակ, որը գրեթե չի երևում բազում արտաքին ծաղիկ-թերթիկների ետևում, ինչը, ինչպես պարզել են գիտնականները, գենային մուտացիայի արդյունք է: Գիտնականները պարզել են, որ մուտացիան տեղի է ունենում HaCYC2c գենում, որը պատասխանատու է անպտուղ ծաղիկների աճի համար:

Գիտնականներն ապացուցել են, որ վայրի արևածաղիկների մոտ նման մուտացիա չի նկատվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: