Կիպրոսը, հնարավոր է, չմասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին:
Ինչպես հայտնում է oikotimes-ը, պատճառն այն է, որ Կիպրոսի խորհրդարանը հրաժարվում է հաստատել մրցույթը հեռարձակող CyBC հեռուստաընկերության բյուջեն: Հեռուստաընկերության աշխատակիցները բանակցություններ են սկսել:
Հեռուստաընկերության ներկայացուցիչ, մրցույթի պատվիրակության անդամ Էվի Պապամիքայելը այդ առիթով նշել է. «Ես արդեն հոգնել եմ այս քաղաքական խաղերից: Մենք ստիպված ենք օգնություն ընդունել ցանկացած հաստատություններից, որոնք որոշել են մեզ օգնել: Եթե բյուջեն չհաստատվի, մենք ստիպված կլինենք չմասնակցել այդ մրցույթին, որին հետում են 100-ավոր միլիոն մարդիկ ողջ աշխարհում»:
Մրցույթում Կիպրոսը ներկայացնելու է Իվի Ադամուն` La La Love երգով: