ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որով ընկերությունը ավելի քան 37 մլն դրամի ներդրում կկատարի կրթության ոլորտում: Ծրագրով նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր` հանրակրթական և բարձրագույն կրթության ոլորտներում:
Արմեն Աշոտյանը նշեց, որ համաձայնագիրն իր բնույթով եզակի է, քանի որ բոլոր 5 կետերը բխում են կառավարության կողմից հաստատված 2012 թվականի գերակայություններից և ներդրումն, այս առումով, շատ թիրախային է:
Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ գիտակցում է մասնավորի դերի կարևորությունը կրթական ոլորտում, և այս տեսակ ծրագրերը շարունակական բնույթ են ունենալու. «Մենք կշարունակենք իրականացնել այսպիսի ծրագրեր, այնքան ժամանակ, մինչև որ կհասնենք գոնե նվազագույն արդյունքի կրթական ոլորտում»: