2 ապրիլի 2004 - 19:07 AMT
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ
Միացյալ Նահանգները ողջունում են Եվրամիության ավելի «խորը ներգրավումը» Հարավային Կովկասի տարածաշրջան, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ստեֆան Մինիկեսը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ամերիկյան դիվանագետը հայտարարել է այդ մասին` մեկնաբանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: «Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունը կենսական նշանակություն ունի բոլորիս համար: Միջազգային հանրությունը պետք է շարունակի ջանքեր գործադրել վրաց-աբխազական, վրաց-օսական եւ ղարաբաղյան հակամարտությունների լուծումներ փնտրելու ուղղությամբ», - ասել է Ստեֆան Մինիկեսը: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը` ԱՄՆ ողջունում են այն աջակցությունը, որ ցուցաբերում է այդ միջնորդական առաքելությանը ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն: