2 ապրիլի 2004 - 23:22 AMT
ԵՐԵՎԱՆԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ԵՐԵՔ ՄԱՐԴ
Երեք մարդ զոհվել է եւ վեցը` վիրավորվել Երեւանի ճոպանուղու վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչությունից, միջադեպը տեղի է ունեցել այսօր` տեղական ժամանակով ժամը 14:30-ի մոտ: Ճոպանուղու վագոնը, որում գտնվելիս են եղել ինը ուղեւոր, ընկել է տասը մետր բարձրությունից: Երկու մարդ մահացել է տեղում, եւս մեկը` հիվանդանոցում: Նախնական տվյալներով, վթարի պատճառ է հանդիսացել ճոպանուղու տեխնիկական մաշվածությունը: Պատահարի պատճառների քննության համար ստեղծվել է հանձնաժողով: