6 ապրիլի 2012 - 15:35 AMT
Փորձագետ. Ռուսաստանի համար Հայաստանում կայունությունն ավելի կարևոր է, քան ժողովրդավարությունը

«Ռուսաստանի համար Հայաստանում կայունությունն ավելի կարևոր է, քան ժողովրդավարության խնդիրները»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Ռուսաստանին տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանում, կայունություն է պետք: Այդ սկզբունքով ժողովրդավարության խնդիրներն ու արդար ընտրությունների հարցը ետին պլան է մղվում: Ռուսաստանում պատրաստվում են Պուտինի նախագահությանը, որը տարբերվելու է նախորդից: Ռուսաստանը փոխվել է, Պուտինի իշխանությունը բավականաչափ ուժեղ չէ, նրա վարկանիշը կտրուկ անկում է ապրել, կարծում է փորձագետը: Հասարակական և ժողովրդական դժգոհության ալիքը անսպասելի էր նաև հենց Պուտինի համար: Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հայաստանը պետք է հաշվի առնի ռուսաստանյան ընտրությունների փորձը` ժողովրդական դժգոհության բռնկման սցենարից խուսափելու համար Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: