Խարկովում տեղի է ունեցել ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի համաուկրաինական մրցաշարը: Մրցումներն իրականանում են Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ: Հաղթող են դարձել Ռոման Աբբասովը, Լյուդվիգ Շոլինյանը, Ռուստամ Ջաֆարյանը, Գիա Չիխլաձեն, Կախա Խուբեշտին, Պավել Օլեյնիկը և Գեորգի Սականդելիձեն:
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, հայկական ծագմամբ մարզիկները միշտ էլ ունենալու են ՈՒՀՄ աջակցությունը,հաղորդում է analitika.at.ua-ն:
Հովհաննես Սահակյանը ծնվել է Խարկով քաղաքում, դարձել է Ուկրաինայի հնգակի չեմպիոն, Ուկրաինայի սպարտակիադայի հաղթող, ԽՍՀՄ գավաթակիր է: Նա ներառվել է 1972թ Օլիմպիական խաղերի ԽՍՀՄ պատվիրակության կազմում: Նրա մահն ընդհատել է մարզիկի սպորտային կարիերան 1971թ: