ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ապրիլի 12-ի`ժամը 10.00-ի դրությամբ միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Ապրիլի 12-ի` ժամը 10.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ: