2012 թվականի հունվար-մարտ ամիսներին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը անվճար բուժման կամ վիրահատության համար տրամադրել է 308 ուղեգիր:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախորդ տարվա համեմատ դիմողների թիվն ավելացել է. քաղաքացիների կողմից ստացվել է 373 դիմում։ Հիմնականում գերակշռում են ընդհանուր վիրաբուժության և ակնաբուժության համար տրամադրված ուղեգրերը։
Պետական պատվերի ուղեգիրը տրամադրվում է միջնորդագրերի հիման վրա` թոշակառուններին, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված այն անձանց, ում միավորը 36,00-ից ցածր է։ 2011 թվականին դիմել են 1302 քաղաքացի, որոնցից 657-ին տրամադրվել է պետական պատվերի ուղեգիր։