Դեռևս ժամանակ կա Իրանի միջուկային խնդիրը դիվանագիտական միջոցներով լուծելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Մենք ենթադրում ենք, որ դեռ ժամանակ կա դիվանագիտական լուծման համար, բայց կարևոր է, որպեսզի իրանցիները նստեն բանակցությունների սեղանի շուրջ և այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որը կնպաստի կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը»,- հաղորդել է նա Վաշինգտոնում «մեծ ութնյակի» անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում:
Պետքարտուղարը հավելել է, որ Իրանի և «վեցնյակի» ապագա բանակցությունները հնարավորություն են Թեհրանի համար ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության կասկածները ցրելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»: