ՄԱԿ փորձագետների տեխնիկական խումբը նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդի գլխավորությամբ ուրբաթ օրը կրկին մեկնելու է Սիրիա միջազգային դիտորդների առաքելության աշխատանքները նախապատրաստելու համար, Ժնևում մամլո ասուլիսում հաղորդել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք Անվտանգության խորհրդի հետ ամեն ինչ կանենք, որպեսզի դիտորդների թիմը հնարավորինս շուտ ուղարկենք»,- ասել է Պան Գի Մունը, հաղորդում է France Press գործակալությունը:
Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ՄԱԿ խումբը Մուդի գլխավորությամբ արդեն այցելել է Սիրիա:
Նա նաև նշել է, որ հրադադարի սկսվելուց հետո Սիրիայում իրավիճակն ավելի հանգիստ է դարձել: