Ապրիլի 14-ին, ժ. 13:00-14:00, ՀՀ սփյուռքի նախարարությունը, արձագանքելով Երևանի քաղաքապետարանի կոչին, շաբաթօրյակ կկազմակերպի Ծիծեռնակաբերդի բարձունքում(Անմար կրակին անմիջապես հաջորդող տարածքում), ուր 2009թ. հիմնվել է Սփյուռքի անունը կրող այգի:
«Մաքուր պահենք մեր քաղաքը», «Մաքրենք և համալրենք Սփյուռքի այգին» նշանաբաններով շաբաթօրյակին մասնակցելու է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակազմը, «Իմ Հայաստան» փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները: