13 ապրիլի 2012 - 10:57 AMT
Ղուկասյանի փեսայի սպանության գործը քննող քննիչի մահվան գործով մարդ է ձերբակալվել

Ապրիլի 13-ին ժամը 00.50-ի սահմաններում 1989 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 1954 թ. ծնված Վահրամ Բեյբությանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ ՃՈ աշխատակցի կողմից «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան հետապնդվել և կանգնեցվել է Կոշտոյան փողոցում: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն: Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Վահրամ Բեյբությանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ էր, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ: