2020թ Օլիմպիական Խաղերի անցկացման իրավունքի համար պայքարը Տոկիոյի համար կարժենա 83 մլն դոլար: Այս մասին ԱՕԿԱ Գլխավոր վեհաժողովում, որը տեղի է ունենում Մոսկվայում, հաղորդել է Ճապոնիայի ԱՕԿ-ի նախագահ Ցունեկադձու Տակեդան:
«Հայտի ընդհանուր բյուջեն այս պահին կազմում է 83.3 մլն: Ընդ որում, այս գումարից 42.2 մլն ներգրավվելու է մասնավոր սեկտորից, մյուս մասը հատկացվելու է Տոկիոյի մետրոպլիայի բյուջեից»,-տակեդայի խոսքը հաղորդում է rbc.ru-ն:
Ինչ վերաբերում է ծախսերին, որոնք երկիրը կունենա 2020թ Օլիմպիադան ընդունելու դեպքում, քաղաքային բյուջեն կհատկացնի 4.5 մլն դոլար: Տակեդան ընդգծել է, որ Տոկիոյի հայտի ուժեղ կողմը ֆինանսական կայունությունն է:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոկիոյի հայտի բյուջեն կազմում է մոտ 75 մլն դոլար: Օլիմպիադայի անցկացմանը հավակնում են նաև Բաքուն, Ստամբուլը, Դոհան, Մադրիդը: